Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հոռոմայրի վանքի հիմնումը` ըստ ավանդության

Հոռոմայրի վանքի հիմնումը` ըստ ավանդության
01.10.2012 | 17:38

Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը Հայաստանը և հայ եկեղեցին փորձում էր ազատել բյուզանդիայի ազդեցությունից և քաղկեդոնական հավատքից: Ավանդության համաձայն` հունաց պատրիարքը սպառնում է Օձնեցուն եռացող կաթսայի մեջ գցել: Օձնեցին` ինքն է գերեվարում պատրիարքին, եռացող կաթսայի մեջ խաչափայտի մասունքով խաչ է գցում, ասում է` ում հավատքը ճշմարիտ է, նա էլ կվերցնի խաչը: Պատրիարքը ձեռքը մտցնում է, մաշկը պոկվում է ոսկորից, Օձնեցին խաչակնքում է, հանում խաչը: Պատրիարքը ազատ է արձակվում: Վասիդ անունով մի մարդ, ազգությամբ հույն, ընդունում է մեր դավանանքը և հիմնում Հոռոմայրի վանական համալիրը: Խաչափայտի մասունքով խաչը Օձնեցին տալիս է վանքին, որը հայտնի է նաև Սուրբ Նշան անունով:

Հոռոմայրի Սուրբ Նշանը թաքնված, գողտրիկ տեղում է, կիսով չափ ավեր, ասես` բնության հետ ձուլված:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմեց Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ